07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ամբողջ օրը ցույց են անում, բա ի՞նչով են ապրում… /վիդեո/

ՍԻՄ կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը վստահ է, որ քաղաքի տարբեր հատվածներում զանազան հարցերի դեմ պայքարող ակտիվիստների մի մասն ուղղակի  այսպես ասած` ”գրանտակերներ” են:

”Պատահական չէ, որ անկախ նրանից` ինչ թեմա, ինչ հարց է, քաղաքի մի ծայրից մյուս ծայրն են վազվզում: Մի մասը, ապացուցված է, որ ”գրանտակերներ են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բաբուխանյանը նկատելով, որ օրինակ` Հելսինկյան ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի մոտ հայտնաբերվել է բավական մեծ գումար, որ նրան են հասել գրանտների տեսքով:

”Մարդիկ ամբողջ օրը ցույց են անում, բա ի՞նչով են ապրում, որտե՞ղ են աշխատում. հետաքրքիր է պարզապես իմանալ այդ եկամուտների աղբյուրները”,-նշեց պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ