17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարորդը վճարում է չկատարած խախտման համար

Երեւանում տեղակայված արագաչափերը սերտիֆիկացված չեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց “Աքիլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Կազմակերպությունը դիմել է Հայաստանի ՃՈ` խնդրելով ներկայացնել այդ սարքերի տեխնիկական բնութագրերը, սակայն այդպես էլ չի ստացել հարցման պատասխանը: Արագաչափերն, ինչպես պարզել է Հովհաննիսյանի կազմակերպությունը, արտադրված են Գերմանիայում՝ “Ջենոոփթիք Ռոբոտ” ընկերության կողմից, մոդելն է MR S580: Սրանք մուլտիռադարներ են, սակայն լավագույն մոդելը չեն, քանի որ անճշտության մակարդակը 3 կմ/ժամ է: Այլ երկրներում օգտագործվում է ավելի կատարյալ MR SD 580 մոդելը, որի անճշտության աստիճանը 1 կմ/ժամ է:

“Մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ վարորդը պարտավոր է տուգանք վճարել իր կողմից չկատարած խախտումի համար’,-հավելեց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ