ՕՐՕ-ն բախման է գնում /տեսանյութ/
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոյանը անդրադարձել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյանե դաշինքի ներկայացուցչի տարածած տեղեկությանը, թե Ծակքար գյուղի 21/09 տեղամասում իր նկատմամբ նախատրամադրվածություն է եղել:
Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը համացանցում տեղեկատվություն է տարածել, թե Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 տեղամասում իբր նախատրամադրվածություն է նկատել իրենց թեկնածուի հանդեպ, ինչն արտահայտվել է նրանով, որ չեն ցանկացել փակել չհրկիզվող պահարանի դուռն ու բանալին հանձնել ոստիկանին:
Ստուգումով պարզվել է, որ «ակնհայտ նախատրամադրվածությունե ասվածն ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական խնդիր է եղել, ինչը արագ լուծվել է: Այս «գործընթացի» տեսագրությունը առկա է: Կոչ ենք անում ծագող տեխնիկական հարցերը լուծել աշխատանքային կարգով և անհիմն հայտարարություններով արհեստական չբորբոքել իրավիճակն ու չմոլորեցնել ընտրողներին»: