15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բիզնեսը խփում է լեզվին

Լեզվի պետական տեսչությունը լեզվի մասին օրենքում փոփոխություններ անելու նախագիծը կառավարություն է ներկայացրել ամբողջության մեջ, կառավարությունն էլ կքննարկի և կուղարկի ԱԺ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա խոսքով` օրենքով պետք է սահմանվի, որ գովազդային վահանակներն ու ցուցանակները լինեն հայալեզու:

‘Մի քանի օլիգարխի դրածոներ գյուղերից գալիս են` դառնում խանութպան և «Մաչուլոչուչուլուո» անվանմամբ խանութի ցուցանակ են փակցնում, որը հայհոյանք է նշանակում: Այս խանութների վրա մինչև 10-15 հազար դոլարի տուգանք պետք է դրվի, որպեսզի նա մուծի հարկերը և գնա գյուղ` սխտոր աճեցնելու’,-հավելեց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը:

Երիցյանը, համաձայնելով, նշեց, որ այդ օրենքում փոփոխությունների իրականցմանը խանգարում է բիզնես շահը:

Նշենք, որ այս տարի տեսչությունն արդեն սահմանել է 75 վարույթ, որոնցից մի քանիսն արդեն մուծել են համապատասխան տուգանք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ