Ինչու է գալիս Ֆյուլեն . Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակ”-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` սեպտեմբերի 12-ին նախատեսված է Եվրամիության հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆն Ֆյուլեի այց ՀՀ, ով վերջին շտկումները պիտի աներ ԵՄ ասոցացման համաձայնագրում:
Թերթի հարցին, ճիշտ է, որ սեպտեմբերի 12-ին նախատեսված է Ֆյուլեի այցը ՀՀ եւ արդյոք այն կկայանա Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ԵՄ գրասենյակի մամուլի պատասխանատու Անահիտ Ազատյանը պատասխանել է.
“Շտեֆան Ֆյուլեն այցելելու է Հայաստան սեպտեմբերի 12-13-ին` մասնակցելու արեւելյան գործընկերության անդամ երկրների նախարարական երրորդ պաշտոնական երկխոսությանը Հայաստանում”: