Մաշալյանը և Աթեշյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետի հետ
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Տրդատ քահանա Ուզունյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ: «Ակօս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Մերջանի հետ քննարկվել է Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ մարտի 15 տեղի էր ունեցել տեղապահի ընտրություն, որին սակայն միջամտել էր նահանգապետարանը: Փոխնահանգապետ Մերջանի ստորագրությամբ գրության մեջ նշվում էր, որ պատրիարքի ընտրությունների անցկացումը իրավականորեն հնարավոր չէ:
Մաշալյանը, հանդիպման մանրամասները ներկայացնելիս հայտնել է, որ փոխնահանգապետը կրկնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, որ նա ասել էր Սուրբ Փրկիչ հիվանդանոցի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ հանդիպման ժամանակ: Ըստ այդմ՝ խնդիրը կքննարկվի ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեից հետո: Բացի այդ Մերջանը հոգևորականներին հայտնել է, որ նահանգապետարանը Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելու և նոր ընտրություններ անցկացնելու որոշման մասին որևէ ծանուցում չի ստացել:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին տեղի ունեցած տեղի ընտրություններում 23-ը 11-ի հարաբերակացությամբ հաղթել էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: