01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով նիստը հետաձգվել է

Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի գործով այսօրվա դատական նիստը դեռ չսկսված հետաձգվել է։

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը և իր պաշտպանը դատարանում բողոքարկում էին վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի որոշումը։ Հանձնաժողովն արդեն 6-րդ անգամ մերժել է նրա դիմումը։

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը նշեց, որ կրկին անգամ դատը արհեստականորեն հետաձգվել է, քանի որ չի ներկայացել դատախազը:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօրվա նիստը հետաձգել է  մինչև ապրիլի 12-ը, քանի որ վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի անդամը ներկա չի եղել նիստին։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ