03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել Բաբայանին դեռեւս վաղաժամ է քաղբանտարկյալ հայտարարել.Արմեն Ռուստամյան

«Եթե մարդը նախընտրական շրջանում հանցանք է գործում, չի նշանակում, թե չպետք է պատժվի»  Այս մասին մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը  Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՅԴ-ի հետապնդման հետ զուգահեռներ տանելը սխալ է համարել.

«Սամվել Բաբայանին մենք գիտենք, եւ մենք նրան գիտենք լավ կողմերից՝ ազատագրական պայքարի ժամանակներից, եւ ես ցավում եմ, որ նա կապ ունի այդ պատմության հետ։ Քանի դեռ դատարանի որոշումը չկա, մարդուն չի կարելի մեղավոր համարել, բայց ես ոչինչ չեմ բացառում, քանի որ առանց ծխի կրակ չի լինում։ Քանի դեռ քննչության որոշումը չկա, անիմաստ է այդ մասին խոսել, բայց մարդիկ, իհարկե, կարող են նախընտրական շրջանում օգտվել դրանից, այդ շրջանում միայն առիթ լինի, բարդ է զերծ մնալ գայթակղությունից», – Ասել է ՀՅԴ թեկնածուն և նշել, որ Սամվել Բաբայանին դեռեւս վաղաժամ է քաղբանտարկյալ հայտարարել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ