Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբին կից կգործի տեղեկատվական կենտրոն
Ս.թ. ապրիլի 2-ին, ժ. 6:45 րոպեից մինչեւ ուշ գիշեր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբին կից Երզնկյան 75 հասցեում (“Ժառանգություն” կուսակցության գրասենյակ) կգործի տեղեկատվական կենտրոն, որը կհավաքագրի ընտրությունների ընթացքում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Կենրոնում կաշխատեն իրավաբաններ եւ արագ արձագանքման շրջիկ խմբեր:
Ահազանգեր ունենալու դեպքում քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել Կենտրոն՝ հետեւյալ հեռախոսահամարներով. 010-27-16-00, 010-27-48-18 (քաղաքային), 077-27-48-18 (Վիվասել), 043 -09-54-79 (Արմենթել), 055-66-80-30 (Ucom):
Կենտրոնը մամլո հաղորդագրությունների միջոցով պարբերաբար կտեղեկացնի ԶԼՄ-ներին խախտումների վերաբերյալ իր տրամադրության տակ եղած տեղեկությունները երեք լեզուներով:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի
լրատվական ծառայություն