25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանն ԱՊՀ երկրներից միակն է, որ քվեարկության նորարարական համակարգ է ներդրել․ Լեբեդեւ

Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ միակն է, որ ներդրել է  քվեարկության համար տեխնիկական նորարար համակարգ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ազնիվ ու թափանցիկ ընտրություններ։

Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։

«Տեխնիկական միջոցների այդ նորամուծությունը չկա ԱՊՀ ոչ մի երկրում, մենք հետաքրքրված ենք դրանով: Հուսով ենք որ այդ տեխնիկական նորարար միջոցների կիրառման պատրաստելու հսկայական աշխատանքները, քվեարկության նոր մեթոդաբանությունը թույլ կտա ընտրություններն անցկացնել հանգիստ և կազմակերպված»,- ասել է նա։

Սերգեյ Լեբեդևը դրական է գնահատել նաև նախընտրական գործընթացը։ Նա նշել է, որ ԱՊՀ դիտորդները որևէ խախտում չեն գրանցել, և որևէ բողոք չի ներկայացվել նաև քաղաքացիների կողմից։

«ԱՊՀ անդամ 8 երկրներից շուրջ 20 դիտորդները մարտի 14-ից գտնվում են Հայաստանում, իսկ մյուսները շուտով կժամանեն: Նրանք արդեն եղել են ՀՀ 8 մարզերում, մի շարք հանդիպումներ ունեցել։ ԱՊՀ երկրներից ՀՀ ԱԺ ընտրություններին կհետևի 172 դիտորդ` Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայից»,- ասել է նա՝ հույս հայտնելով, ընտրությունները կանցնեն կազմակերպված։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ