17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուղղակի այդ տնօրենների բախտը չբերեց

Այսօր նախընտրական գործընթացների վերաբերյալ հայաստանյան եւ միջազգային քաղաքացիական, հասարակական եւ դիտորդական կազմակերպությունների գնահատականը թեմայով քննարկման ընթացքում քննարկման մասնակից Դանիել Իոաննիսյանը, ով նրկայացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն, նշեց, որ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների թեման թեեւ շատ է քննարկվել, բայց հարկ է նշել, որ սա մի ամբողջ համակարգ է, որը բուրգի է նման եւ գտնվում է այդ սարսափելի վիճակում։

«Այս պահին 114 տնօրեններ կան, որոնց բախտը չբերեց։ Ուղղակի մենք պատահականության սկզբունքով զանգեցինք հենց նրանց, մենք չէինք որոշել, որ պետք է զանգել հենց ՀՀԿ-ական տնօրեններին։ 136 հոգու զանգահարեցինք, եւ փաստորեն 80 տոկոսը ցուցակագրումներ է արել, որոշները նույնիսկ վարչական մարմինների անուններ նշեցին, որոնց ցուցակներ են փոխանցել։ Պետք է հասկանալ, որ մի ամբողջ համակարգ գտնվում է այս վիճակում, բայց դատախազութունն ու ԿԸՀ-ն դա չեն ընդունում եւ ուզում են անդրադառնել վերը նշված 114 դեպքերին»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ