25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

221 հաղորդում՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը օպերատիվ կերպով շարունակում է ուսումնասիրել 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում): Աշխատանքային խումբը 31.03.2017թ. դրությամբ արդեն իսկ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 221 հաղորդում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 54-ը: Այդ 54 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ: Դատախազների կողմից հետևողականորեն հսկողություն է իրականացվում այդ դեպքերի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման նկատմամբ, ապահովվում է դրանցով անհրաժեշտ գործողությունների իրականացումը:

Հրապարակումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ են ուղարկվել տեղեկատվությունը հանրայնացնող սուբյեկտներին:

Պարտադիր կերպով բացատրություններ են վերցվել բոլոր այն անձանցից, ովքեր, ըստ հրապարակման բովանդակության, կարող են տեղեկություններ ունենալ ստուգվող դեպքի վերաբերյալ: Միաժամանակ բոլոր դեպքերով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Վերը նշված 54 հաղորդումներից 40-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները դեռևս շարունակվում են:

ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ գրանցված կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններին, ընտրական իրավախախտումների վերաբերյալ իրենց հայտնի տեղեկատվությունը հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն՝ օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Հիշեցնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործում է թեժ գիծ՝ 511-603 հեռախոսահամարով, որը քվեարկության օրը գործելու է շուրջօրյա:

Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ