«Անձնական ամբիցիաներ կային»
«Այս անգամ քարոզարշավն ակտիվ էր՝ մնացած բոլոր քարոզարշավներից տարբերվող: Իհարկե, տարբեր ուժեր տարբեր արդյունավետություն ունեցան քարոզարշավի ընթացքում, բայց պետք է ասել՝ սկզբնական շրջանում դա նորություն էր, մարդկանց միջև անձնական ամբիցիաներ կային, քաղաքական տարրը քիչ էր, բայց դա ընթացքում հարթվեց, քանի որ նման տհաճ միջադեպերը ոչ մեկին ձեռնություն չէ: Նշենք, որ իշխանությունները փորձեցին զսպել այդ միջադեպերը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ ընտրացուցակով պատգամավերի թեկնածու առաջադրված Լեռնիկ Ալեքսանյանը:
Վերջինս շեշտեց՝ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը կարող էին է՛լ ավելի լավ ներկայացնել իրենց գաղափարները, հանրությանն իրազեկել այդ մասին:
«Գաղափարականը քիչ էր, ավելի շատ տնտնեսության մասին էր խոսվում, քաղաքական գարափարախոսությունը սակավ էր», – նշեց Լեռնիկ Ալեքսանյանը: