07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման է հանձնվել

Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվել է շահագործման: Այս մասին “News.am”-ին է հայտնել  Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

Նա նշել է, որ սեպտեմբերի 28-ին օդանավերի ընդունում-ուղարկում սկսելու եւ օդանավակայանի ` միջազգային չափանիշներին համապատասխանելու հավաստագիր է պաշտոնապես ստացվել: Այսպիսով, Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվել է շահագործման: “Մենք օդանավակայանի աշխատակազմի 35 անդամներին օդանավակայանի գործարկման աշխատանքի համար պատվոգրեր ենք հանձնել- նշել է Աթբաշյանը:

Ստեփանակերտի օդանավակայանից կիրականացվեն Ստեփանակերտ-Երեւան չվերթներ: Դեռեւս հստակ տվյալներ չկան չվերթների սկզբի եւ ժամանակացույցի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ