Ամենաինտրիգային դիալոգը` անկախության պատմության ընթացքում /վիդեո/
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Henaran.am-ի հետ զրույցում կանխատեսումներ արեց Սարգսյան-Պուտին հանդիման առնչությամբ: Քաղաքագետը այս հանդիպումը համարեց անկախության ձեռքբերումից հետո ամենաինտրիգային հանդիպումը, քանի որ Հայաստանը հիմա կանգնած է լուրջ ընտրության առաջ.
”Պուտին Սարգսյան այսօրվա դիալոգի, զրույցի, հանդիպման օրակարգում առաջնային լինելու է մի կողմից՝ Հայաստան-Եվրոպա, մյուս կողմից՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ” :
Ըստ քաղաքագետի` Սերժ Սարգսյանը փորձելու է ռուս գործընկերոջը համոզել, որ “եւ-եւ”-ի քաղաքականությունը ճիշտ է և որ ինտեգրացիան չի կարող ինչ-որ կերպ խանգարել հայ- ռուսական հարաբերությունները:
Կանդրադառնա արդյոք Հայաստանի նախագահը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի մասին հարցին.
”Բնականաբար զրույց լինելու է այդ թեմայի շուրջ, պարտադիր չէ, որ այդ հանդիպման բոլոր մանրամասներին հետո մենք տեղյակ լինենք:
Սովորաբար երկու նախագահների առանձնազրույցները լայն լսարանին հասնում են շատ կարճ մի քանի նախադասությամբ: Մենք ոչ լարված հարաբերությունների տեսարաններ կտեսնենք և ոչ էլ բարեկամական”,-մեկնաբանեց քաղաքագետը :
Մանրամասները` տեսանյութում: