12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մենք ճագարներ չենք, որ…ԱՄՆ դեսպանը զայրացրել է

 ՍԻՄ-ը դատապարտում է Սիրիայի դեմ ուղղված ԱՄՆ_ի և Թուրքիայի գործողությունները: Այս մասին այսօր ասուլիսում ասաց կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը:

Վերջինիս բավական զայրացրել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը, թե կրոնական կազմակերպությունները պետք է Հայաստանում քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենան: 

”Մենք ընդունում ենք երկրում Հայ առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը, սակայն որոշ ասպեկտներում բարեփոխումների անհրաժեշտություն կա”,-ասել է դեսպանը:

”ԱՄՆ դեսպանը մեր կրոնի ու մեր դեմ ելույթներ է ունենում, Միացյալ Նահանգները, որտեղ Սնոուդենի ղեկավարությամբ կազմակերպվում է խորհդրակցություն ամեն շաբաթ, թե աշխարհի որ մասում, որ վայրը կամ որ մարդուն վերացնեն և այս երկիրն իրավունք չունի խոսել մեր սուրբ եկեղեցու դեմ: Մեր ազգային ինքնության համար պետք է պայքարենք մենք, և անթույլատրել է, որ որևէ երկրի դեսպան մեզ դաս տա, թե ինչպես պետք է ապրենք, ինչպիսի մտածելակերպ պետք է ունենանք: Մենք ճագարներ չենք, որ մեզ փորձարկեն, մենք պետք է քայքայիչ աղանդները դուրս վռնդենք Հայաստանից”,-նշեց պատգամավորը

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ