20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք է գրանցվել

Ընտրակաշառք բաժանելը համարվում է վարչական ռեսուրսի չարաշահում, եթե ապացուցվի որ դա բյուջեի թալանի արդյունքում է եղել։ Այդ մասին այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։  Նա նշեց նաեւ, որ վարչական ռեսուրսների օգտագործումը և չարաշահումը չպետք է շփոթել, չարաշահումների դեպքում ազդեցություն է լինում ընտրությունների վրա։

Բանախոսը ներկայացրեց «2017թ. ընտրությունների վարչական ռեսուրսի չարաշահման» մոնիտորինգի արդյունքները: Հարկ է նշել, որ Հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրություններ է կատարել Հանրապետության 12 քաղաքներում եւ Երեւանում:

Ըստ ուսումնասիրություների՝ Հայաստանում մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք:

Բանախոսի խոսքով՝ 22 դեպք է գրանցվել աշխատանքային ժամին պաշտոնյայի կողմից քարոզարշավի մասնակցելու, ուսումնական հաստատությունների աշխատակիցներ են աշխատանքային ժամի մասնակցել քարոզարշավի։

«Ճնշումների, սպառնալիքների 9 դեպք ենք գրանցել: 8 դեպքում ցուցակագրում է կատարվել, կա նաեւ անձնագրերի հավաքագրում՝ բարեգործական նպատակներով»,- ասաց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ