06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Չի վստահում, թեեւ ակնառու է

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը չի վստահում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ազնվությանը, թեեւ քաղաքագետը Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին այսօր կայանալիք հանդիպումը համարում է վերջին 20 տարիների ամենաակնառու հանդիպումը:

Քաղաքագետը նշեց, որ եթե ռազմավարական դաշնակիցը զենք կարող է վաճառել Ադրբեջանին` պաշտոնական տվյալներով մեկ միլիարդ և ոչ պաշտոնական տվյալներով երկու միլիարդ , ապա դա որոշակի ենթատեքստ ունի իր խորքում: Սուրեն Սուրենյանցը ոչ թե “կամ-կամ”-ի, այլ “և-և”-ի կողմնակից է: Նա գտնում է, որ Հայաստանը պետք է պահի իր որդեգրած սկզբունքները:

Հայաստանը, Սուրենյանցի համոզմամբ` իր անվտանգության հույսը չպիտի կապի Ռուսաստանի հետ, այլ պետք է իր համար ընտրի բոլոր առումներով “ավելի ճիշտ” ռազմական դաշնակից` “այլապես դառնալու ենք մանրադրամ Ռուսաստանի և այլ պետությունների պայքարում”:

“Ես ավելի քան համոզված եմ, որ Եվրոմիության հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրումը անպայման լինելու է: Այդ նախաստորագրումը կլինի շատ շուտով”,- անվտանգության երաշխիքներ այս պահին Հաաստանին ավելի շատ կարող է տալ Եվրոպան, կարծում է քաղաքագետը: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ