12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Գալուստ Սահակյանը ոստիկանի համբույրին չի հավատում

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համոզված չէ, որ Կոմիտաս 5-ում սկանդալային պատմություն դարձած դեպքը, երբ ոստիկանը համբուրեց ակտիվիստի պարանոցը, համապատասխանում է իրականությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սահակյանը նշեց, որ չկա տեսանյութ, որտեղ պարզ երևա, որ ոստիկանը համբուրում է ակտիվիստին:

՛՛Ես ընդամենը նայում եմ ոստիկանին ու ակտիվիստին, և ես տեսնում եմ այստեղ և քաղաքական դաշտի, և մամուլի խեղճությունը, նյութի պակասից սկանդալ եք սարքել: Թող լավ օպերատոր լիներ, նկարեր՛՛,-ասաց Սահակյանը` հավելելով.

՛՛Ոստիկանին էլ բա՞ն չէր մնացել… նա գալիս է ճանգռելու, սա բռնում, համբուրո՞ւմ է՛՛: Դիտարկմանը, որ ԲՀԿ-ականները այս մասին ասել են, որ համբույը երկկողմանի գործընթաց է, Սահակյանը ժպտաց ու պատասխանեց. ՛՛Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես դա թաքուն պրոցես եմ համարում՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ