27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրաժեշտ Արմեն Դիվանյանին

Սեպտեմբերի 1-ին, 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, խմբավար, «Արևներ» մանկապատանեկան անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը:

  Արմեն Դիվանյանը հեղինակ է մի շարք գործիքային պիեսների, թավջութակի սոնատի, տարբեր ներկայացումների համար գրված երաժշտության, ինչպես նաև էստրադային երգերի: Մանկական երաժշտության բնագավառում Արմեն Դիվանյանը մշակել է իր ուրույն ձեռագիրը, երեխաների հետ աշխատելու իր յուրատեսակ դպրոցը, որն առանձնանում է գունեղ, պայծառ երանգներով:

1996 թվականից ղեկավարել է Ազգային ռադիոյի պետական “Արևիկ” մանկապատանեկան անսամբլը, որը հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում, ԱՄՆ-ում, Կիպրոսում, Բուլղարիայում, Ռուսաստանում: 2007 թ. Ռոտերդամում կայացած “Մանկական Եվրատեսիլում” Արմեն Դիվանյանի սաներն առաջին անգամ ներկայացրել են Հայաստանը և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Մանկագիր հեղինակներին ոգևորելու նպատակով 2001 թ. Արմեն Դիվանյանը նախաձեռնել և իրականացրել է ստեղծագործական մրցույթ-փառատոն, որի շրջանակներում հրատարակվել են նոտաների ժողովածուներ, մանկական երգերի ձայնա և տեսա սկավառակներ:

Արմեն Դիվանյանը համագործակցել է Հայաստանի լավագույն կոմպոզիտորների, սկսնակ երգահանների, գործիքավորողների հետ:

Արմեն Դիվանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 12:00-14:00, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի “Շահումյան” գերեզմանատանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ