25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արյունը ջուր չի դառնա. գլխավոր ինտրիգը` օդում կախված

Մինչ ՀՀԿ-ի քարոզարշավի «քայլ ձիով» օպերացիան ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի հաջողում է` իր օգտին վկայելով սոցիոլոգիական հարցումները` առնվազն 70-ից 80 տոկոսանոց վստահություն նոր կառավարությանը իր գլխավոր դեմքով, «Ծառուկյան» դաշինքը շարունակում է Գագիկ Ծառուկյանի վրա հաստատել սեփական վարկանիշը` բաց թողնելով գլխավոր ինտրիգը` ի վերջո, ով է այս ուժի առաջադրելիք վարչապետի թեկնածուն: Այս մասին այստեղ լռում են, թեեւ կուլիսային խոսակցությունները ակնարկում են  վարչապետացու երկու անուն` Ռոբերտ Քոչարյան և Հովիկ Աբրահամյան:

Թեեւ նույն կուլիսներում ամեն կերպ հերքվում է երկրորդ նախագահի կապը Ծառուկյանի հետ, ասում են` Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ հայտնի քաղաքական դեպքերից հետո որեւէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց այստեղ չեն բացառում երկրորդ նախագահի անվան շուրջ զարգացումները:

Հովիկ Աբրահամյանի դեպքում նույնպես որոշակի անհարթություններ կան. Ծառուկյանը նեղ շրջանակներում բազմիցս է դժգոհել խնամու «բամփելու» հետ կապված պահվածքից, բայց այս դեպքում էլ, ինչպես ասում են` արյունը ջուր չի դառնում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ