10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոր կոալիցիա՞. Չորրորդ իշխանություն

Ազգային ժողովի 4 խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, “Բարգավաճ Հայաստանը”, “Ժառանգությունը” եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռեւս արձակուրդներից առաջ որոշել էին աշնանային նստաշրջանը սկսել որոշ միասնական քաղաքական նախաձեռնություններով, որոնք իրենց քաղաքական-հասարակական հնչեղությամբ աշխուժություն կմտցնեին խորհրդարանական կյանքում։

Այս մասին գրում է “Չորրորդ իշխանությունը”:

Թերթի տեղեկություններով՝ խոսքը միասնական այնպիսի նախաձեռնությունների մասին էր, որի հրապարակայնացումը լրջորեն անհանգստացնելու էր ՀՀ իշխանություններին։ Սակայն խմբակցությունների կողմից “նախաստորագրման” ակտը այս օրերին չի կայանում այն պարզ պատճառով, որ ՀՅԴ-ն ընղհատակ է անցել:

ՀՅԴ-ի այս անհասկանալի պահվածքը թերթը բացատրում է  ՀՅԴ-ում սպասվելիք փոփոխություններով։ Բոլոր նշանները կան պնդելու, որ ՀՅԴ-ականները ոչ միայն դեսպանների պորտֆելներ են վերցնելու, այեւ ՀՀԿ-ի հետ “կոալիցիոն” գործընկերություն են սկսելու:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ