12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Հիմա շատ են դպրոցը վատաբանում”. տնօրեն /վիդեո/

Երբ գալիս է սեպտեմբերը …  Henaran.am-ը այս ուսումնական տարամեկնարկին այցելեց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոց և գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներից զատ փորձեց ծանոթանալ մարզային դպրոցի խնդիրներին:

Կարևորելով օրվա խորհուրդը` դպրոցի տնօրեն Հայկուշ Հովհաննիսյանը ասաց. ”Հիմա շատ են դպրոցը վատաբանում, իրականում այդպես չէ, և երեխաներն են շատ լավը, և ուսուցիչների մեծ մասը աշխատում են նվիրվածությամբ” :

Տնօրենը նշանակալի ձեռքբերում համարեց այն հանգամանքը, որ իրենց դպրոցում բոլոր աշակերտները համազգեստ են կրում և դա նպաստում է նրան, որպեսզի սոցիալական ճնշվածություն չլինի` ոչ մի երեխա հոգեբանական խնդիրներ չունենա վատ հագնվելու պատճառով :

Հայկանուշ Հովհաննիսյանը հավաստեց, որ չնայած ջանքերին, դպրոցը ամեն դեպքում դեռ խնդիրներ ունի: Նա նշեց նաև, որ երբեմն ծնողները դիմում են իրեն զուտ սոցիալական հարցերով:

Զրույցի մանրամասները՝  Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ