Ի պաշտպանություն Դմիտրի Հարությունյանի
Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը, որին անհիմն կերպով կասկածում են ս.թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, այս պահին դեռևս գտնվում է Էրեբունու քննչական մեկուսարանում:
Նրան հարցաքննում են, շուտով կտեղափոխեն Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության հարցը լուծելու նպատակով:
Ըստ մեր տվյալների, քրեական հետապնդում իրականացնող մարմինը հատուկ շահագրգռություն ունի Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու հարցում: Իսկ գործադիրից կախված մեր դատարանի պարագայում քիչ հավանական է, որ դատարանը դեմ գնա ոստիկանության նպատակներին:
Դ. Հարությունյանին աջակցելու նպատակով խնդրում ենք հավաքվել Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մոտ: Հասցեն`Հրաչյա Ներսիսյան 10:
Գործի հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք հասարակությանը: Տեղեկացնում են Նախախորհրդարան նախաձեռնությունից: