06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Հորս արև ինձ սրա հետ նույն ավտոն չնստացնեք…..” /վիդեո/

“Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցներից՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: “Հենարանի” թղթակցին ակտիվիստն ասել է, որ “փոխանակ գողին բռնեն, ինձ են բռնում”:

Ոստիկանը “Հենարանի” թղթակցի հետ զրույցում նշել է, որ Գասպարին հանցագործության մասին հաղորդագրություն էր տվել, հետևաբար ինքն էլ պետք է գնա ոստիկանություն` պարզաբանում տալու:Ըստ ոստիկանի Վարդգես Գասպարին մոտեցել է իրենց և հայտարարություն տվել իր անձի հանդեպ տեղի ունեցած ոտնձգության համար: Վարդգես Գասպարին նշեց, որ երկու տղամարդ փորձել են իրենից խլել իր կրծքին փակցված պաստառը:

Ոստիկանները հավաստեցին, որ Վարդգես Գասպարիի մատնանշած անձինք նույնպես բերման են ենթարկվել և տեղափոխվում են ոստիկանություն:

Henaran.am-ը փորձեց զրուցել բերման ենթարկվածի հետ, վերջինս նայելով ոստիկանության աշխատակիցներին ապա ոստիկանական մեքենայի ուղղությամբ ասաց.”Հորս արև ինձ սրա հետ նույն ավտոն չնստացնեք”:

Հիշեցնենք, որ այսօր շուրջ 1000 քաղաքացիներ իրականացրին ակցիա ի պաշտպանություն “Փակ շուկա” տարածքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի՝  վերանորոգումից հետո նախկին շուկան առևտրի ցանց դարձնելու գաղափարին: Նրանք պահանջում են շարունակել շինարարությունը, համոզված լինելով, որ ապագա առևտրի ցանցում 700 մարդ աշխատատեղ կունենա:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ