28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարկավոր է կապերը խզել ԱՄՆ-ի հետ. Աշոտ Մանուչարյան

Այսօր սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղ կոմիտեի անդամ հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը խոսեց Ղարաբաղյան հիմնախնդրի ճանաչման ուղիների մասին: “Մարդկանց ինչ-որ խումբ համաձայնության է գալիս միջազգային ինչ-ինչ ուժերի հետ և ինչ-որ հարցեր են լուծվում”, -կարծիք հայտնեց Աշոտ Մանուչարյանը :

Ղարաբաղ կոմիտեի կարկառուն անդամի դիտարկմամբ՝ Հայաստանի խայատառակ կախվածության աստիճանը երևաց Սիրիայի հարցում: ՛՛ԱՄՆ-ի նախատեսած հարվածներն անկանխատեսելի են: Արդեն չորրորդ դեպք է, երբ ԱՄՆ-ն առանց որևէ հիմնավորմամբ մտնում է երկրներ և ավերում դրանք՛՛,-ասաց նա: Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Հայաստանում կա պետական կառավարման համակարգ, որն իրական համակարգման հետ կապ չունի:

՛՛Մարդկանց ինչ-որ խումբ համաձայնության է գալիս ինչ-ինչ ուժերի հետ և ինչ-որ հարցեր են լուծվում՛՛: Ըստ Աշոտ Մանուչարյանի` եթե Հայաստանը լիներ անկախ, ունենար պատասխանատվություն, ապա պարտավոր էր ամենակարծր ձևով պաշտպանել սիրիահայերին: Քաղաքական գործիչը կարծում է, որ հարկավոր է կապերը խզել ԱՄՆ-ի հետ, քանի որ նրա արածը հանցաերկրների հետ միայն՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի:

Աշոտ Մանուչարյանը հնարավոր չհամարեց, որ Ադրբեջանը կարող է իրավիճակից օգտվելով` ռազմական գործողություններ սկսել, քանի որ այս իրավիճակում Ադրբեջանն ունի այլ մտահոգություններ, շատ ավելի խորը, քան Հայաստանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ