ՀՀԿ-ն գտել է լուծումը/տեսանյութ/
«Մեր շասները գնահատում եմ նորմալ, մտածում եմ, որ կունենանք մեծամասնություն հենց առաջին փուլում»,-այս մասին այսօր՝ մարտի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այժմ՝ ՀՀԿ տարածքային ցուցակի թեկնածու Սուքիաս Ավետիսյանը:
«Ինչի՞ համար ընտրողն իր ձայնը մեզ կվստահի ու մենք էլ մեծամասնություն կկազմենք, որովհետև մենք նախորդ տարիների ըթնացքում լուրջ աշխատաքներ ունենք կատարած, ինչն էլ այժմ՝ նախընտրական աշխատանքերի ընթացքում, հնարավորություն ունենք ներկայացնել մեր հանրությանը: Նախընտրական մեր ծրագրում փորձել ենք ոլորտ առ ոլորտ նկարագրել տվյալ ոլորտում տեղ գտած թերությունները, խնդիրները և այդ վիճակից դուրս գալու հանարավոր տարբերակները, լուծումները»,- նշեց Սուքիաս Ավետիսյանը:
«Ելք» դաշինքի տարածքային և համապետական ցուցակի պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանը, գնահատելով իրենց շանսերը առաջիկա ընտրություններում, նշեց, որ մեծ պոնտենցիալ կա քաղաքական իրենց թիմի առումով, հետևաբար՝ շանսերն էլ մեծ են:
«Քաղաքացիներն իրենք պետք է որոշեն, թե ում են ուզում տեսենել ապագ խորհրդարանում: Մենք վստահ ենք, որ մարդիկ ճիշտ կգնահատեն քաղաքական տարբեր ուժերի անցած ճանապարհն ու ապագայի հեռանկարները»,- ասաց Կոնջորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում