07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծնունդդ շնորհավոր, սիրելի Մարկ /վիդեո/

Այսօր սիրված շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանի ծնունդն է: Սիրված շոումենն այսօր կդառնար 42 տարեկան, եթե վաղաժամ չհեռանար կյանքից:

Մարկ Սաղաթելյանը ՈԻՀԱ–ի անդամ էր, հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ շոումեն, զանգվածային միջոցառումներ վարող, դերասան։ Ծնվել է  1971թ.–ի սեպտեմբերի 1–ին։ 1988թ.–ին ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների և Հնարամիտների ակումբի հայտնի թիմերից մեկում` ԵրՄի–ում (ՈՒՀԱ–ի կրկնակի չեմպիոն)։ Թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է ՛՛Շարմ հոլդինգ՛՛ ընկերությունը։

Սաղաթելյանը նկարահանվել է ճանաչված և սիրված հայկական ֆիլմերում` ՛՛Մեր բակը՛՛ (1996) և ՛՛Մեր բակը–2՛՛ (1998)։ Հայկական հեռուստատեսության եթերում վարել է հեղինակային հաղորդումներ և ՛՛Տաշիր՛՛ ազգային մրցանակաբաշխության մշտական հաղորդավարն էր։

Մարկ Սաղաթելյանը և հայտնի հայ երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը 2012թ.–ի հունիսին տեղի ունեցած խոշոր ՃՏՊ–ի հետևանքով  ծանր վիճակով տեղափոխվել էին հիվանդանոց։  Ըստ բժիշկների հաղորդագրության, Սաղաթելյանը ոսկորների վնասվածքներ ուներ` կապված վզի և կրծքավանդակի ողերի, ինչպես նաև կոնքազդրային ոսկորների կոտրվածքի հետ։

Ապա այս տարվա հուլիսի 30-ին Մարկ Սաղաթելյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էրհիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, նաև գլխուղեղում արյունազեղում էր հայտնաբերվել: 

Իսկ հուլիսի 31-ին շատերն էին արտասվում, քանի որ Մարկը հեռացավ կյանքից: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ