09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արցախում է Հայաստանի վարչապետը

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին: 

Բակո Սահակյանի եւ Տիգրան Սարգսյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: 

Քննարկված հարցերն առնչվում էին երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաեւ մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ