06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տրոլյեբուսի պարկում գիշերող ազատամարտիկին վտարում են /վիդեո, ֆոտո/

“Երևանի էլեկտրատրանսպորտ” պետական ՓԲԸ-ի վարչական շենքում բնակություն հաստատած ազատամարտիկ Վարդգես Սմբատյանին պատրաստվում են վտարել զբաղեցրած տարածքից, որը արդեն երկար տարիներ ապաստան է դարձել նրա 5 անձից բաղկացած ընտանիքի համար:

Henaran.am-ի հետ զրույցում ազատամարտիկը նշեց, որ հացադուլ հայտարարելուց բացի այլընտրանք չունի, նա  ոչ մի գնով չի պատրաստվում լքել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից ժամանակավորապես իրեն տրամադրված 22 քմ տարածքը, որը պիտի արդեն վաղուց փոխարինվեր բնակարանով.”Արդեն քանի տարի կայնած եմ տան հերթի, մինչև առ էսօր ասում են սպասի հա սպասի, բայց ոչ մի բան չկա”,-ասաց Վարդգես Սմբատյանը:

Ազատամարտիկը տեղեկացրեց, որ ինքը աշխատել է տրոլյեբուսի պարկում, որպես վարորդ: Սակայն 2008թ-ին անհիմն ազատվել է աշխատանքից: Վերջերս էլ “Երևանի էլեկտրատրանսպորտ” պետական ՓԲԸ-ի տնօրենի կողմից աշխատանքից ազատվել է նաև նրա կինը, որը հավաքարար էր աշխատում: Սա էլ հիմնական պատճառն է դարձել, որ տնօրենը նրանց բնակության վայրից վտարելու որոշում կայացնի:

Վարդգես Սմբատյանը մի քանի անգամ վիրավորվել է, պատերազմի հետևանքով կորցրել առողջությունը: Նա դիմում է իր մարտական ընկերոջը` պաշտպանության նախարար Սեյրան Օհայանին, ակնկալում նրա օգնությունը.”Քանի որ մենք նախարարի զինվորներն ենք՝ նախարարը ինքը պիտի մեզ նայի: Ինքը շատ բանից տեղյակ չի, ես հավատում եմ իրան”,- հավաստեց ազատամարտիկը:

”Ինչ անեմ, ընդհամենը 47 հազար մանեթ թոշակ եմ ստանում, դրանով հաց ուտեմ, թե դեղի փող տամ”,-զայրացավ նա:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ