28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Հիմա էլ Ստյոպա Սաֆարյանն է իմ հասցեին զառանցել. Վարդանյանը պատասխանում է

“Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է տարածված լուրերն այն մասին, որ Կոմիտաս 5 հասցեի շինարարության սեփականատերեր են հանդիսանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը և նույն կուսակցության անդամ Արայիկ Հայրապետյանը:

”Միթե մանկատան շրջանավարտ-երեխաների յուրացված բնակարանների փողերը արդեն բավարար են բազմաբնակարան շենք կառուցելու համար… Բաշարող մարդն ուրիշ է լինում էլի, հո՞ զոռով չի… Շատ նուրբ տղա է Աղվանը, շաաաաաատ նուրբ… Ինքը նուրբ, հոգին նուրբ, յուրացումները նուրբ, ձեռնարկումները նուրբ…”,-գրել է Սաֆարյանը:

Վարդանյանն էլ իր հերթին կրկին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է արել` պատասխանելով Սաֆարյանին:

”Հիմա էլ Ստյոպա Սաֆարյանն է իմ հասցեին զառանցել: Ի՞նչ ասեմ. պստիկ-չարացած մարդկանց խելքին ընկնելը մեղք է: Թող իրենց թույն-թարախի մեջ տապակվեն: 

Թեթեւ, հումորով նայեք էդ տեսակին”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ