08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աստղիկը փրկվեց

Չդադարել հավատալ հրաշքների ու ուժեղ լինել. սա եղել եւ շարունակում է լինել 14-ամյա Աստղիկի 14-ամյա ապրելու բանաձեւը, ում մոտ ախտորոշվել էր օստեոսարկոմա (ոսկրային ուռուցքի տեսակ)։  Չնայած Աստղիկն ուներ ոտքը կորցնելու ահագնացող վտանգ, այնուամենայնիվ, չէր դադարում երազել պարուհի դառնալու մասին. վստահ էր` հրաշքներ լինում են։ Սեփական հրաշքի իրականացման համար անհրաժեշտ էր շտապ իմպլանտ ձեռք բերել` հակառակ դեպքում քիմիաթերապիայից հետո աղջկա ոտքի հեռացմանն այլընտրանք չէր լինի։

Եվ այսօր մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Առաջին ալիքի «Եթե բոլորը»  ծրագրի շրջանակում  հեռուստադիտողների հանգանակությունների եւ այլ սրտացավ մարդկանց ու կազմակերպությունների աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ փրկել Աստղիկին: Նա ոչ միայն չկորցրեց ոտքը, այլեւ արդեն կարողանում է ազատ քայլել։

Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ