Լավ լուր ՊԵԿ-ից. Ժողովուրդ
ՊԵԿ-ը պատրաստվում է առաջիկայում հարկային համաներում կիրառել: «Ժողովուրդե-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ համաներման ամփոփիչ վիճակագրությունը կներկայացվի 10 օրից: «Համաներումից օգտվում են այն սուբյեկտները, որոնք օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրվա ընթացքում, ներկայացրել են ճշգրտված հաշվարկ կամ կատարել են հարկի վճարումը, որպեսզի տույժերից կամ տուգանքներից ազատվեն:
Մոտ 10 օրից ամփոփ ձևով Ձեզ կներկայացնենք, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են, որ ճշգրտված հաշվարկ են ներկայացրել, հարկի ավել գումար են ցույց տվել, որ ֆիզիկակական անձինք են, որ երկրորդ գույքի օտարումից ունեն վճարումներ և ազատվել են դրանից, քանի տնտեսվարող սուբյեկտի անձնական հաշվի քարտից են սոցապահովագրության վճարներն ու եկամտահարկը նվազեցվել, վիճակագրությունը ամբողջական կտրամադրվի Ձեզե,- տեղեկացրել է Միրումյանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: