09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Վատ ուսուցիչը չի կարող մնալ դպրոցում` անկախ տնօրենից

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը խոստանում է, որ այս տարի քիչ են լինելու այնպիսի դպրոցները, որոնք առաջին դասարանցիներ չեն ունենալու: Այս մասին այսօր նա հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Կան դպրոցներ էլ, որտեղ առաջին դասարանցիների թիվը սահմանվածից անցնում է: Նման դպրոցներից են Երևանի Նիկոլ Աղբալյանի, Պուշկինի, Չեխովի անվան դպրոցները: Այս տարի նախատեսվում է լուծել առաջին դասարանցիներին համակարգչով ապահովելու խնդիրը:

Ինչ վերաբերում է ավագ դպրոցներին, ապա նախարարությունում վերջին խորհրդակցությունների ժամանակ քննարկվել և լուծվել են կազմակերպչական խնդիրները:

Հարցին, թե ինչպես է վերաբերում դպրոցներում օպտիմալացման գործընթացին, ապա Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա համատարած գործընթաց չէ, խնդիրն այն դպրոցներին է առնչվում, որտեղ աշակերտների թիվը նվազագույնն է: ”Ուսուցիչը պետք է դրույքաչափով աշխատի: Սեպտեմբերից կսկսվեն տարիֆիկացիոն ցուցակների գործընթացը և այդ ժամանակ պարզ կլինեն ժամաքանակները: Ուսուցիչներին ընտրելու համար մրցույթի ձև մշակեցինք”,-հավելեց նա:

Նարինե Հովհաննիսյանը շեշտեց, որ անկախ տնօրենի կամայականությունից վատ ուսուցիչը չի կարող մնալ դպրոցում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ