14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արգետինահայ համայնքը իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների զարգացմանը

    Օգոստոսի 27-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր։

    Արգենտինայի փոխնախագահն իր տպավորությունները կիսեց ընթացիկ տարվա ապրիլին՝ ՀՀ նախագահի երդմնակալության առիթով Հայաստան կատարած այցելությունից։ Ամադո Բուդուն բարձր գնահատեց ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի հետ ունեցած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները։

    Մեծապես կարեւորելով Արգենտինայի փոխնախագահի այցելությունը՝ դեսպան Մելիքյանը նշեց, որ այն նոր ճանապարհ հարթեց երկու երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման եւ առավել խորացման համար։

Ըստ դեսպանի, այցը եւս մեկ անգամ ապացուցեց, որ առկա է չօգտագործված հսկայական ներուժ, որի կյանքի կոչման համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները։

  Առանձնակի դրվատանքով խոսելով արգենտինահայ համայնքի մասին՝ փոխնախագահ Բուդուն նշեց, որ այն իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների խորացմանը։

  Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման եւ համատեղ ծրագրերի իրականացման հարցերին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ