Անվճար գրքեր` երեւանցի դպրոցականներին
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվան ընդառաջ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ավարտին են մոտենում նախապատարաստական աշխատանքները:
Զուգահեռաբար քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ընթացքի մեջ է դասագրքերի բաշխման գործընթացը: Տարրական՝ 1-4 դասարանների աշակարտները դասագրքերը ստանում են անվճար: Հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ դպրոցներում անխափան ջրամատակարարման եւ էլեկտրամատակարարման ապահովմանը: Բոլոր դպրոցների բուժկետերը համալրվում են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով:
Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով պարբերաբար ստուգայցեր է կատարում: Ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցներում շարունակվում են ուսուցիչների հանդիպումները ծնողների հետ: Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ նման հանդիպումների գլխավոր նպատակը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դպրոցներում դասագրքերի եւ ուսումնաօժանդակ այլ պարագաների վաճառքի, նաեւ դրամաքավաքության հնարավոր դեպքերը բացառելն է:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն