12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հատկացվել է ինսուլինի խմբաքանակը

 ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի  եւ       հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երեւանի եւ մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով եւ հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակները:

Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով հետագա անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները եւ հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։

 Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչեւ սեպտեմբերի 23-ը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ