Չի կարելի այդքան մանրախնդիր լինել` հայ, հաաաայ. օրորոցային վրեժ են լուծելու
«Իսանն ո՞ւրդից կէղնի.: Սեյրան Օհանյանը գյումրվա բարբառով, Րաֆֆին` հիշեցնելով ընդդիմադիր քաղաքի կեցվածքը, համոզում են գյումրեցիներին: Գյումրիի Թատերական հրապարակում նախօրեին ընտրողների հետ հանդիպեցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները: Հանդիպման ժամանակ ներկայացվեց դաշինքի նախընտրական ծրագիրը: Ներկաները նախ ներողություն խնդրեցին գյումրեցիներից`Վարդան Օսկանյանի և Արմեն Մարտիրոսյանի բացակայության համար: Նրանք գնացել էին Արթուր Սարգսյանի հոգեհանգստի կարգին մասնակցելու համար:
Կարևորվեց նաև ՕՐՕ- յի թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի նախընտրական կարգախոսը՝ «Ձեր ձայնը մեզ, իշխանությունը՝ Ձեզ»: Դաշինքի ծրագիրն ավելի մանրամասն ներկայացրեցին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սեյրան Օհանյանը: «ՕՐՕ-ն օրորոցային վրեժ է լուծելու: Սա վերաբերում է միանվագ նպաստներին, ինչը հնարավորություն կտա երեխայի ծնունդից հետո նպաստների միջոցով գոնե մասամբ լուծել այն խնդիրները, որոնք ունենում են ընտանիքները»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Ապա անդրադարձավ նրան, որ պետք է գյումրեցիների օրինակով վարակվել, սեփական ընտրությունը կատարել` անկախ ամեն ինչից: Ինչպես նաև նշել, որ <<Իսանն ուրդից կէղնի, ….. հենց գյումրեցիների ստեղծագործ ներուժը պետք է օգտագործել ու իշխանությունը տալ ստեղծագործ մարդկանց>>, ասաց Սեյրան Օհանյանը:
«Ես Հայաստան վերադարձա Արցախյան շարժման ազատամարտին զուգահեռ մեծ աղետի՝ երկրաշարժի օրերին։ Փաստորեն, դուք հրավիրեցիք իմ վերադարձը հայրենի երկիր և երկրաշարժից մի քանի օր անց մորս՝ Վարդիթերի հետ, Գյումրիում էի, փլատակների մոտ՝ խարույկների գիշերային սգով կիսելով ձեր ցավը, որ դուք տարաք և տանում եք թասիբով», – ասաց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Գյումրին, Շիրակը, ողջ Հայաստանն իր ցավը, իր պայքարը, իր վերքը և իր սխրանքը տանում է թասիբով։ Այս տարիների ընթացքում մենք դարձել ենք ընտանիքի անդամ, իրար հարազատ, կիսել ենք հաց և հույս, ուրախություն, հուսախաբություն և նորից պայքարի ոգի»,-հավելել է Հովհաննիսյանը։