06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մաքրվում են շենքերը

Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին մաքրման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները Երեւանի  քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել էին հունիսին:

Այս տարի ծրագրում ներառվել էր  32 շենք` Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն,  Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում: Նախատեսվածի համաձայն՝  մեծ ճնշման ջրաշիթերով եւ հատուկ հեղուկներով լվացվել եւ մաքրվել են շենքերի ճակատային հատվածները, վերականգնվել են  արտաքին պատերի եւ պատշգամբների թափված ծեփոնները, 10-ից ավելի շենքերում նաեւ ներկման աշխատանքներ են իրականացվել: 

Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվել  նաեւ պատուհաններ, վերականգնվել են տեղաշարժված  կամ քանդված քարերը: Ծրագիրը, ինչպես եւ նախատեսված էր,  ավարտվել է օգոստոսին: Նշենք, որ մայրաքաղաքում շենքերի մաքրման եւ բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաեւ 2014 թվականին:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ