12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ազատ Դեմոկրատներ” կուսակցությունն իր գոհունակությունն է հայտնում

“Ազատ Դեմոկրատներ” կուսակցությունն իր գոհունակությունն է հայտնում Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի կապակցությամբ եւ ողջունում է այն հետեւողական աշխատանքը, որի շնորհիվ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտեցել են հարաբերությունների խորացման եւ զարգացման կարեւորագույն, շրջադարձային փուլի։ Մենք լիահույս ենք, որ հայկական կողմը ըստ ժամանակացույցի` կնախաստորագրի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա մոտ ապագայում առողջացնել Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համակարգերը, որակական փոփոխությունների ենթարկել Հայաստանի քաղաքացիների կյանքը, կանխել ժողովրդագրական գործընթացների բացասական միտումները, զարգացման նոր մակարդակի վրա բարձրացնել Հայաստանի հարաբերությունները մերձակա հարեւանների եւ ռազմավարական գործընկերների հետ։

“Ազատ Դեմոկրատներ” կուսակցությունը մշտապես դիտարկել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը որպես ՀՀ ռազմավարական առաջնահերթություն, որի տրամաբանական հանգրվանը պետք է լինի անդամակցությունը Եվրոպական միությանը։

Մեր մտահոգություն ենք հայտնում ՀՀ եվրաինտեգրման դեմ ծավալվող հակաքարոզչության վերաբերյալ, որը հաճախ զուրկ է հիմնավորումներից եւ նպատակ ունի մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին։ Այդ միտումները չեզոքացնելու համար գործող իշխանություններից պահանջում ենք  հրապարակել բանակցության առարկա հանդիսացող փաստաթղթերը, ինչը կնպաստի հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Միեւնույն ժամանակ փաստում ենք, որ առանց ՀՀ իրական ժողովրդավարացման եւ տնտեսության ազատականացման` անհնարին է ակնկալել ՀՀ քաղաքացիների համար շոշափելի դրական փոփոխություններ եւ օգտվել եվրաինտեգրման ընձեռած զարգացման հնարավորություններից։

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ