Մաշայի փայլուն ելույթը` “Նոր ալիք-2013”-ում /վիդեո/
Երիտասարդ կատարողների “Նոր ալիք” մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից, “Ձայն” նախագծի հաղթող Մերի Մնջոյանը մրցույթի 2-րդ օրը զուգերգով է հանդես եկել երգիչ Էրիկ Կարապետյանի հետ: Առնո Բաբաջանյանի “Քո հետքերը” երգի համատեղ հիանալի կատարման արդյունքում զույգը 120 միավոր է հավաքել: Ժյուրիի անդամներից միայն Կոնստանտին Մելաձեն է Մերիին եւ Էրիկին 10 միավոր գնահատել:
Մրցույթը կավարտվի հուլիսի 28-ին: Հաղթանակի համար պայքարում են 16 մասնակիցներ` Հայաստանից, Ինդոնեզիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Լատվիայից, Կուբայից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ղրղըզստանից:
Մրցույթի միավորների ամփոփման արդյունքում 3 գլխավոր մրցանակ կտրվի` “Բյուրեղապակե ալիք”, հանդիսատեսի համակրանքը վայելած մասնակցին` “Ադամանդե ալիք”, ինչպես նաեւ դրամական պարգեւ: