05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կանխվեց սոցիալական բունտը.քաղաքագետ

Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը լրագրողների հետ հանդիպամանը անդրադառանալով տրանսպորտի թանկացմանը՝ մասնավորապես ասաց, որ իշխանությունները չէին պատկերացնում երիտասարդների պայքարի թափը: “Սա մարզանք չէր, սա պայքար էր, երիտասարդները պահանջեցին ավելացնել աշխատավարձերը,նոր գները փոխեք”,-ասաց Արշակյանը՝ նշելով, որ այս հաղթանակը ինքնաբուխ էր եւ պլանավորված չէր:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, մեղավորը դոնորներրն էին: “Մինչ ընտրությունը խոստացան օգնել, հետո չտվեցին”,-ասաց Հովահաննիսյանը՝ նշելով, որ ստեղծվել էր այնպիսի մի վիճակ, որ սոցիալական բունտը անխուսափելի էր: 

“Եթե մի շարժմանը մասնակցում են սոցիալական տարբեր շերտերը, այսինքն թոշակառուներ, ուսանողներ, ազատամարտիկներ, ապա համընդանուր դժգոհությունը ակնհայտ է: Բոլոր ապրանքների գները սրընթաց աճում են, ապա իշխանությունները պիտի լուծում տային”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ