15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Թուրքիան հայտարարել է Գերմանիայում նախատեսված քարոզչական միջոցառումները չեղարկելու մասին

Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) արտասահմանում ընտրական գործընթացը համակարգող կենտրոնը հայտարարել է Գերմանիայում նախատեսված քարոզչական միջոցառումների չեղարկման մասին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության որևէ անդամ ապրիլի 16-ին Թուրքիայում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Գերմանիայի թուրքերի շրջանում քարոզչական միջոցառում չի իրականացնելու:

Հայտարարարությունից ժամեր առաջ էլ ԱԶԿ-ի` Հոլանդիայի քարոզարշավի պատասխանատու Մուսթաֆա Ասլանը տեղեկացրել էր Հոլանդիայում քարոզչական միջոցառումների չեղարկվելու մասին: Ասլանը նշել էր, որ Ամստերդամի կողմից Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին վայրէջքի թույլտվություն չտրվելու ու ընտանեկան ու սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Քայայի արտաքսվելու հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում Հոլանդիայում որևէ միջոցառում չի իրականացվելու:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիան և Նիդերլանդները խոչընդոտել էին մի շարք թուրք քաղաքական գործիչների՝ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ այս երկրներում քարոզարշավ իրականացնելու փորձերը: Գերմանիան նաև սահմանադրական դատարանի մակարդակով արգելել է իր երկրում թուրք քաղաքական գործիչների նմանատիպ ցանկացած գործունեություն:

Ավելին, Գերմանիան իր աջակցությունն է հայտնել նաև Հոլանդիային, որի կառավարությունը նույն արգելքն էր սահմանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայաի համար՝ վերջինիս արտաքսելով երկրից: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ