25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դանակահարություն Վանաձորում. մանրամասներ /տեսանյութ/

Մարտի 15-ի երեկոյան՝ 21:00-ի սահմաններում,  ծայրահեղ ծանր վիճակով Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը վիրահատվել է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոց ընդունման պահին 1999թ.-ին ծնված Զորի Փիլոյանի մոտ առկա է եղել որովայնի ձախ կեսի կտրած, ծակած, թափանցող վերք: Վիրահատությանը միաժամանակ ՎԲԿ-ի երկու վիրաբույժ է մասնակցել:

«Վիրահատության ժամանակ պարզվել է, որ վնասված է հաստ աղին, ստոմոքսը, բարակ  և հաստ աղիների միջընդերքը, առկա էեղել ներքին արյունահոսություն»,-նշում է Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Եդոյանը:

Բժիշկների բնորոշմամբ հիվանդի վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Ներկայում հիվանդին մայրաքաղաք տեղափոխելու կարիք չկա: Նա ստանում է համապատասխան բուժօգնություն: ՎԲԿ_ի մասնագետներն անում են անհնարինը՝ հիվանդի կյանքը փրկելու համար:  Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

«Դեպքը տեղի է ունեցել  Վանաձոր քաղաքի Նալբանդյան երկրորդ նրբանցքի 14 տան բակում: Տեղազննության ժամանակ Սեյրան Մկրտչյանը հայտնել է, որ հայհոյանքներ տալու պատճառով դիտողություն է արել իրենց տան բակում հավաքված մի խումբ երիտասարդների, որի ընթացքում տղաներից մեկը ոտքով հարվածել է իր կրծքավանդակին, որից հետո գնացել է տուն, իր հետ վերցրել դանակ, վերադարձել վիճաբանության վայր և դանակով հարվածել երիտասարդներից մեկի որովայնին»,-պարզաբանեց ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Տարոն Թադևոսյանը:

Դեպքի վայրի զննությունից հետո Սեյրան Մկրտչյանը, հանցագործություն կատարելու կասկածանքով,  բերման է ենթարկվել Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին և հանցագործության մասին հաղորդում տվել: Առողջական վիճակի վատթարացման պատճառով, սակայն,  վերջինս տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ կոտրվածք, աջակողմյան  հետտրավմատիկ հեմոպնևմոթորաքս:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի և 113-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ