“Բարեւ Երեւանը” հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ

Այսօր ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցությունը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ընթացքում լսել է նրա հաղորդումը, թե հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ ինչ է հայտարարելու երեւանցիներին: Քաղաքապետն ասել է, որ, թեեւ սակագինը բարձրացվել է, սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու: Հանդիպման մասնակիցներն առարկել են այդ առումով, քանի որ Երեւանի բնակչության 80 %-ն այդ խմբերում է: Խմբակցությունն առաջարկել է քաղաքապետի մոտ տրանսպորտի թանկացման հարցը քննարկել ԲՀԿ խմբակցության հետ համատեղ:
“Բարեւ Երեւանը” վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ ուղեվարձերը պետք է վերադառնան նախկին սակագնին, ինչպես նաեւ՝ ներկայացրել է իր տեսակետը տրանսպորտային ոլորտի խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ: