Իշխող բոլոր կուսակցություններին փնովում են. Ս. Նիկոյան /վիդեո/
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում, մասնավորապես տրանսպորտի թանկացման դեմ ուղղված պայքարին : Վերջինս համոզված է, որ քաղաքացիական հասարակության բարձրացված հարցերը պիտի քննարկվեն երկուստեք, գտնվի ելքը: Նիկոյանը բայց չի ընդունում ծայրահեղությունը: “Գուցե՞ քաղաքապետարանը ռացիոնալ առարկություններ ունի տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված”,-ենթադրեց Նիկոյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու ընտրություններից հետո թանկացավ տրանսպորտը՝ Նիկոյանն ասաց, որ դա կապված էր գազի թանկացման հետ: “Երկու-երեք ամիս հաստատ ոչ մեկը չգիտեր, որ գազ կթանկանար”,-ասաց Նիկոյանը:
Henaran.am-ի այն հարցին, թե շարժման մասնակիցների կարծիքով իշխող կուսակցությունը ժողովրդի թշնամին է, եւ պետք է փոխհատուցի հիսուն դրամները՝ Նիկոյանը նկատեց, որ պետք չէ թեման կապել այս կամ այն քաղաքական ուժի հետ:
“Իսկ հնչող քննադատությունները իշխող կուսկացության մասին, բոլոր երկրներում կան: Պարզապես Հայաստանում այն մի քիչ շատ է ընդգծված: Նախկինում իշխող կուսակաությանն էլ էին ավելի կոպիտ բաներ էին ասում, եկողին էլ են ասելու”,-համոզված է Նիկոյանը:
Պատասխանի մանրամասները տեսանյութում: