25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ըսիկ իշխանություններին հեչ ձեռնտու չէր». Գյումրիում հաց են բաժանելու

Գյումրիում ի հիշատակ Արթուր Սարգսյանի քայլերթով հաց են բաժանելու: Արթուր Սարգսյանի մահից հետո Գյումրիում համեմատաբար խաղաղ է, մարդիկ զրուցում են, քննարկում, ցավում:
«Պետք է պարզաբանեն պատճառները, բաց քննվի: Թե ընչի էդ մարդը հայտնվավ բանտում: Արդյոք ինքն էր էդ ամեն ինչի պատճառը ու կապ ուներ Սասնա Ծռերի հետ, ինչքան կհիշեմ, ինքը մենակ հաց կտաներ: Լավ, եթե վերցնենք օր մեղավոր էր, բայց չէին տեսնի մարդու վիճակը, հբը էդ բժիշկները չըսեին` էս մարդը վատ է, կռնա բանըմ էղնի»,- նշում է գյումրեցի Գագիկ Սարուխանյանը:
 
Զրույցին մոտենում է տարեց մարդ ու ավելացնում. «Ես աշխատել եմ հիվանդանոցը: Վերջը էդ մարդը էդքան սթրեսների մեջ ընկավ, հյուծվավ, հացադուլ էրավ, առողջականն էլ վատցավ»:
 
«Իմ կարծիքով` ըսիկ իշխանություններին հեչ ձեռնտու չէր: Ընտրություններից առաջ սաղ խառնվավ իրար>>,-ասաց վարպետ Աղասին:
 
Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու վարկանիշային ցուցակի թեկնածուները առայժմ լուռ են:  Իսկ Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնը որոշել է կազմակերպել «Երթ ի հիշատակ Արթուր Սարգսյանի»: Նրանք արդեն տարածել են հայտարարություն.
«Մեր պարտքն ենք համարում քայլերթ կազմակերպել: Մեզ հետ վերցնելու ենք հաց, որը բաժանվելու է: Երթը տեղի կունենա Մարտի 19-ին, ժամը 18:00ին: Հավաքվում ենք Գյումրու դրամատիկական թատրոնի դիմաց և շարժվելու ենք դեպի Սուրբ Յոթ վերք եկեղեցի: Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պետք է անպայման ընդհանրական աղոթք անել, հետո մոմավառություն»:
Իսկ թե, որ քաղաքական տեղի ուժերը կմիանան, առայժմ հայտնի չէ: 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ