28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԵՄ-ը եւ ՀՀ-ը ավարտեցին Խորը եւ համապարփակ առեւտրի շուրջ բանակցությունները

Հուլիսի 24-ին Հայաստանը եւ ԵՄ-ը հաջողությամբ ավարտել են Խորը եւ համապարփակ առեւտրի շուրջ բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը:

Կողմերն առանցքային հարցերի շուրջ համաձայնության են եկել բանակցությունների 7-րդ` վերջին փուլի արդյունքում: Հենց այդ առանցքային կետերն էլ նոր հիմք կծառայեն Հայաստան-ԵՄ առեւտրային հարաբերությունների համար: Խորը եւ համապարփակ առեւտրի գոտին ավելի լավ պայմաններ կստեղծի ապրանքների եւ ծառայությունների հասանելիության համար: Իսկ Հայաստանի տնտեսության կարեւոր ոլորտներն էլ կհապատասխանեցվեն ԵՄ-ի չափանիշներին: Սպասվում է, որ նոր բարեփոխումները շահավետ կլիեն թե ԵՄ-ի, թե Հայաստանի համար:

Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսությունը կարող է տարեկան 146 մլն եվրո լրացուցիչ ստանալ, ինչը ՀՆԱ-ն ավելացնում է 2.3 տոկոսով: 

Նշենք, որ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի շուրջ բանակցությունները, որոնք Ասոցացման համաձայնագրի անբաժան մասն են, ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ մեկնարկել են 2010-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ