08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը, ՕԵԿ-ն ազատ է

Քիչ առաջ իր ելույթն ավարտեց ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանը եւ ելույթի վերջում արդյունավետ աշխատանք մաղթեց քաղաքական մեծամասնությանը, հայտարարեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները լքում են ԱԺ նիստերի դահլիճը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ն բոյկոտում է այս քառօրյայի աշխատանքները եւ չի մասնակցելու քվեարկություններին, իսկ երեկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները կլքեն ԱԺ շենքը, բայց կհետեւեն քվերակության ընթացքին, մեքենայություններ թույլ չտալու համար:

ԱԺ ՕԵԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Մհեր Շահգելդյանը եւ հայտարարեց, որ ՕԵԿ  պատգամավորները մասնակցելու են քվեարկությանը, ՕԵԿ պատգամավորները ազատ են լինելու իրենց քվերակության մեջ:

Հերթը հասավ ամփոփիչ ելույթներին: Քանի որ Վարդան Օսկանյանը լքեց դահլիճը, ձայնը տրվեց գլխավոր դատախազին, որն այս պահին ելույթ է ունենում:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ