Հումորով, ծիծաղը դեմքիդ, միշտ էտպես էլ ղեկավարի. քաղաքացին բնութագրում է
Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը նախ նշեց, որ մենք շատ փոքր պետություն ենք, բայց ընտանիք կա, որ 4-5 հոգուց բաղկացած անդամներ ունի, որոնք բոլորն էլ կուսակցականներ են: «Այդ ընտանիքում միասնություն չկա, իրար հետ վիճում են: Որտեղ ամուր թիկունք, այնտեղ էլ հզոր ճակատ, մեր ժողովուրդը պետք է միասնական լինի, կուսակցության թիվը մի քիչ փոքրացնենք, աշխարհում այդ թվով ռեկորդակիր ենք»,-ասաց նա:
«Դա իմ որոշելու խնդիրը չէ, դա դուք եք որոշել, հիմա որոշեք 2-3-ը, այդպես է լինելու, բա դեմոկրատիան էտ է»,-արձագանքեց վարչապետը:
Քաղաքացին նաև բնութագրեց վարչապետի կերպարը. «Հումորով, ծիծաղը դեմքիդ, միշտ էտպես էլ ղեկավարի, հեռուստատեսության առաջ նստած էի, Դուք ամփոփում էիք կառավարության աշխատանքները ու ժպիտը դեմքիդ ասեցիր` եկեք, շանտղություն մի արեք, նորմալ աշխատեք»,-ասաց տարեց տղամարդը:
«Այդ ժամանակ դժվար ժպտացած լինեմ»,-կատակեց Կ. Կարապետյանը:
Քաղաքացին նաև հետաքրքրվեց, թե Դիլիջիանի «Իմպուլս» գործարանը կաշխատի, թե ոչ: Կ. Կարապետյանը պատասխանեց, որ դա թելադրում է շուկան: Նա հայտնեց, որ Դիլիջանն ունենալու է 5 տարվա զարգացման ծրագիր, հասկանա, թե ինչ աշխատատեղեր կարող են ստեղծվել, ինչ ծրագրեր կարող ենք իրենք սուբիդավորել, ինչը` մարզպետը: